Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Տրոյական ձիու» պատժիչ ջոկատները

«Տրոյական ձիու» պատժիչ ջոկատները
16.06.2025 | 15:11

Այսօր կարմիր բերետները ոչ թե սովորական հրաման կատարողներ են, այլ թշնամաբար են տրամադրված իրենց տերերին՝ երկիրը կործանող իշխանություններին ընդդիմացող յուրաքանչյուրին: Դրվագները մեկը չեն, երկուսը չեն: Զոհված տղերքի ծնողներին քաշքշող, ուժ կիրառողը լրագրողին էլ կխփի, ում ասես կխփի: Այդ ստորաբաժանումները վաղուց արդեն վերածել են իրենց իշխանությունն ամեն գնով պահող ուժային խմբերի: Դրանք ոչ թե երկրի և ժողովրդի անվտանգությանն են ծառայում, այլ տրոյական ձիու պատժիչ ջոկատներն են: Կրկնեմ տարիներ առաջ ասածս միտքը. երբ պատերազմական իրավիճակում գտնվող որևէ երկրում ոստիկանը շատ ավելին է վաստակում և շատ ավելի մեծ լիազորություններով է օժտված, քան զինվորականը, ուրեմն թշնամին ներսից է զավթել երկիրը:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ